Լիլիթ Պողոսյան. Եվրոպական խաղերում մեծ փորձ կուտակելու հնարավորություն կունենամ

16:13 13.06.2019

Հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերի բադմինթոնի մրցումներում Հայաստանը ներկայացնելու է Լիլիթ Պողոսյանը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Լիլիթը խոսել է սպասելիքների մասին:

«Իրականացնելու եմ երազանքս ու վայելելու եմ կորտում անցկացրածս ժամանակը։ Ասեմ ավելին` իմ ամենասիրելի խաղացողներից մեկի` 2015 թ-ի առաջին Եվրոպական խաղերի չեմպիոն դանիացի Լինե Կյերսֆելդի հետ նույն խմբում եմ հայտնվել, հետևաբար բադմինթոնի բարձրագույն մակարդակում խաղալու և մեծ փորձ կուտակելու հնարավորություն կունենամ»,-ասել է Լիլիթ Պողոսյանը:

Հավելենք, որ Եվրոպական խաղերում բադմինթոնի մրցումային օրերը հունիսի 24-30-ն են:

Share |

Լրահոս

Loading...