Ինչպես Հայաստանի Մ18 հավաքականը 3 գնդակ ուղարկեց Ղրղզստանի դարպասը (տեսանյութ)

18:14 13.06.2019

Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հաղթանակով է ավարտել ելույթները Սանկտ-Պետերբուրգում ընթացող Վալենտին Գրանատկինի հուշամրցաշարում:

Մեր ընտրանին մրցել է Ղրղզստանի իր հասակակիցների հետ և 3 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը՝ մրցաշարում զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը:

Հայաստանի Մ18 հավաքականի կազմում դուբլ է ձևակերպել Գրենիկ Պետրոսյանը` աչքի ընկնելով 21-րդ և 50-րդ րոպեներին, ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Պատվական Ավետիսյանը` Ղրղզստանի դարպասը գրավելով խաղի 23-րդ րոպեին:;

Share |

Լրահոս

Loading...