ArmSport-ի ընթերցողներն ընտրել են Հունաստան-Հայաստան խաղի լավագույն ֆուտբոլիստին

12:19 13.06.2019

ArmSport-ն ամփոփում է Հունաստան-Հայաստան խաղի լավագույն ֆուտբոլիստի համար անցկացվող քվեարկությունը:

Մեր կայքի ընթերցողների վարկածով հունիսի 11-ին կայացած հաղթական խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Գևորգ Ղազարյանը, որի օգտին 372 օգտատեր է քվեարկել (48 %):

Հարցմանն ավելի քան 770 երկրպագու է մասնակցել: Մեր ընթերցողները քվեարկել են նաև դարպասապահ Արամ Հայրապետյանի (160 ձայն /20.6%), կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի (113 ձայն / 14.6%):

Հիշեցնենք` Ղազարյանը լավագույնն էր ճանաչվել նաև ՈւԵՖԱ-ի` լրագրողների շրջանում անցկացրած հարցման արդյունքներով:

Մեր ընտրանին Աթենքում 3:2 հաշվով հաղթանակ է տարել, իսկ Գևորգ Ղազարյանը փայլուն գոլով խփել է Հայաստանի հավաքականի երկրորդ գոլը:

Share |

Լրահոս

Loading...