«Մանչեսթեր Սիթիի» մեկնարկային կազմը ամենաթանկարժեքն է Եվրոպայի թոփ-5 լիգաներում:
Այս մասին հայտնում է CIES Football Observatory-ին, որը գնահատել է, թե որքան են ակումբները ծախսել ազգային առաջնությունների առաջին րոպեներից խաղադաշտ դուրս եկած խաղացողների վրա։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» մեկնարկային կազմի 11 խաղացողների միջին արժեքը կազմում է 605 միլիոն եվրո (այնքան, որքան «քաղաքաբնակները» ծախսել են այս խաղացողների ձեռքբերման վրա)։ «Սիթիի» ամենաթանկարժեք մեկնարկային կազմը դուրս եկավ «Բրայթոնի» հետ խաղում (3:1)՝ 727 միլիոն եվրո։
Եվրոպայի թոփ-5 լիգաների 10 լավագույն ակումբները՝ ըստ մեկնարկային կազմի արժեքի.
1. Մանչեսթեր Սիթի՝ 605 մլն եվրո;
2. ՊՍԺ՝ 510;
3. Մանչեսթեր Յունայթեդ՝ 480;
4. Լիվերպուլ՝ 409;
5. Չելսի՝ 393;
6. Արսենալ՝ 382;
7. Ռեալ՝ 370;
8. Բարսելոնա՝ 334;
9. Յուվենտուս՝ 300;
10. Բավարիա՝ 294.