ՊՍԺ-ն կերկարաձգի պայմանագիրը Կավանիի հետ

10:17 13.06.2019

ՊՍԺ-ի ղեկավարությունը հույս ունի երկարաձգել հարձակվող Էդինսոն Կավանիի հետ գործող պայմանագիրը:

Ֆրանսիական ակումբը մտադիր է նոր պայմանագիր կնքել ուրուգվայցի հարձակվողի հետ` գործող պայմանագիրը երկարաձգելով մեկ տարով:

Կավանին արդեն բանավոր առաջարկ է ստացել: Պաշտոնապես բանակցությունները կսկսվեն մոտ ժամանակներս: Կավանին 2013 թվականի ամռանից է հանդես գալիս ֆրանսիական թիմում, ուր տեղափոխվել էր «Նապոլիից»:

Տրանսֆերի արժեքը կազմել է 64,5 մլն եվրո: Ավարտված մրցաշրջանում 32-ամյա ուրուգվայցին Ֆրանսիայի առաջնության 21 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 18 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կավանին կարիերան կարող է շարունակել Մադրիդի «Աթլետիկոյում»:

Share |

Լրահոս

Loading...