Արտակ Դաշյանը վերադարձել է հարազատ ակումբ

21:02 13.06.2019

«Բանանց» ՖԱ-ն պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Արտակ Դաշյանի հետ, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Դաշյանը «Բանանցի» սան է, հանդես է եկել «Բանանցում» 2009 և 2011-2012 թվականներին։

«Շնորհավորում ենք Արտակին հարազատ ակումբ վերադառնալու կապակցությամբ և մաղթում բազում հաջողություններ, գոլեր և տիտղոսներ «Բանանցի» կազմում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

Կարիերայի ընթացքում հայ ֆուտբոլիստը խաղացել է նաև Դոնեցկի «Մետալուրգում», Կապանի «Գանձասարում», Սկոպյեի «Վարդարում», իսկ վերջին ակումբը եղել է Երևանի «Ալաշկերտը», որտեղից այս տարվա մարտին հեռանալուց հետո մնացել էր առանց ակումբի։

Դաշյանը կարիերայի ընթացքում դարձել է 41 գոլի հեղինակ, որոնցից 15-ը հեղինակել է «Բանանցի» կազմում:

 

Share |

Լրահոս

Loading...