Պարտվել չեմ սիրում. ինձ համար դա աղետ է. Ֆերդինանդ Կարապետյան

10:40 13.06.2019

Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերից միայն հաղթանակ է ակնկալում;

«Տարբերություն չկա սա Եվրոպական խաղեր է, թե այլ մրցաշար, ես մասնակցում եմ միայն հաղթանակի համար: Ցանկացածին մասնակցելիս մի նպատակ ունեմ՝ ոսկե մեդալը:

Ես պարտվել չեմ սիրում. ինձ համար դա աղետ է»,- ասել է Կարապետյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում:

Եվրոպական խաղերում ձյուդոյի մրցումային օրերը հունիսի 22-25-ն են: Մրցաշարը կկայանա հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաքում:

Share |

Լրահոս

Loading...