Ալեքսանդր Կարապետյանը կարիերան կշարունակի Լյուքսեմբուրգի մեկ այլ ակումբում

20:54 13.06.2019

Հայաստանի Ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը նոր ակումբ ունի․ 31-ամյա ֆուտբոլիստը, որը 2017 թվականից հանդես էր գալիս «Պրոգրեսում», կարիերան կշարունակի Լյուքսեմբուրգը ներկայացնող մեկ այլ թիմում՝ «Ռասինգ Յունիոնում»։

Այս մասին հայտնում են wort.lu և transfermarkt.com կայքերը:

«Ռասինգ Յունիոնը» Լյուքսեմբուրգի՝  2017/18 մրցաշրջանի գավաթակիրն է: Ավարտված մրցաշրջանում թիմը մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցրել։

Նշենք՝ Ալեքսանդր Կարապետյանը «Պրոգրեսում» ընդհանուր առմամբ 47 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 40 գոլի հեղինակ։

Share |

Լրահոս

Loading...