Լոռիի և Փյունիկի 2-ական ֆուտբոլիստ 5 խաղով որակազրկվել է. ակումբները տուգանվել են

23:49 13.06.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 34-րդ տուրի՝ «Լոռի»-«Փյունիկ» սկանդալային խաղից հետո դաշտում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ ծառայողական քննությունն ավարտվել է: ՀՖՖ Կարգապահական կոմիտեի՝ հունիսի 13-ին կայացած նիստի ժամանակ որոշումներ են կայացվել հայտնի միջադեպի առնչությամբ:

Մասնավորապես, «Լոռիի» երկու ֆուտբոլիստ, ինչպես նաև բժիշկը, և «Փյունիկի» երկու ֆուտբոլիստ որակազրկվել են, իսկ ակումբները տուգանվել են:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Այսպիսով, «Լոռիի» ֆուտբոլիստ Արսեն Սիուկաևն ու Իկեչուկվու Նվանին Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի տարածքում ծեծկռտուքին մասնակցելու և մրցակցին բռունցքով հարվածելու համար որակազրկվել են 5-ական խաղով, իսկ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ ակումբն ընդհանուր առմամբ տուգանվել է 200 հարյուր հազար դրամով:

«Լոռի ՖԱ»-ի բժիշկ Հովսեփ Պետրոսյանը ևս մասնակցել է ծեծկռտուքին ու քարով հարվածել է մրցակցին. Հովսեփյանը որակազրկվել է 2 խաղով, իսկ նրա այս պահվածքի համար ակումբը տուգանվել է 50 հազար դրամով:

Ինչ վերաբերում է «Փյունիկի» ֆուտբոլիստներին, ապա Էրիկ Վարդանյանը մրցակցին քարով հարվածելու համար դարձյալ որակազրկվել է 5 խաղով, իսկ ակումբը տուգանվել է 100 հազար դրամով: Մրցակցին ոտքով հարվածելու համար որակազրկվել է նաև «Փյունիկի» ֆուտբոլիստ Մոհամեդ Կոնատեն՝ 5 խաղով. ակումբը դարձյալ տուգանվել է 100 հազար դրամով:

Նիստի ամբողջական արձանագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Share |

Լրահոս

Loading...