Մենդի. Զիդանը հիանալի մարզիչ է. նա ինձ շատ կօգնի

10:33 13.06.2019

Ֆրանսիական «Լիոնի» նախկին պաշտպան Ֆերլան Մենդին մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը: Նա նշել է, որ Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իրեն կօգնի աճ գրանցել.

«Երջանիկ եմ աշխարհի լավագույն ակումբի հետ պայմանագիր կնքելու առթիվ: Ուրախ եմ, որ միանալու եմ մեծագույն մարզչին, որն ինձ կօգնի աճ գրանցել:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել «Լիոնի» նախագահին, անձնակազմին, երկրպագուներին և թիմակիցներիս այս 2 տարիների համար: Ձեզ ամենալավն եմ մաղթում:

Կցանկանամ նշել նաև իմ ընտանիքի, մարզիչների և բոլոր այն մարդկանց մասին, ովքեր օգնել են ինձ»,- գրել է Մենդին «Թվիթերում»:

«Լիոնի» կազմում Մենդին 79 հանդիպման է մասնակցել: Պաշտպանի ակտիվում 3 գոլ և 7 գոլային փոխանցում կա: Ֆուտբոլիստը «Լիոն» է տեղափոխվել 2017 թվականին ֆրանսիական «Գավրից» 5 մլն եվրոյի դիմաց:

Share |

Լրահոս

Loading...