Կեմպես․ Մեսսիին մեղադրում են բոլոր մեղքերում, բայց նա սուպերմեն չէ

20:33 13.06.2019

Արգենտինայի հավաքականի կազմում 1978 թվականի աշխարհի չեմպիոն Մարիո Կեմպեսը խոսել է Լիոնել Մեսսիին ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Դիեգո Մարադոնայի հետ համեմատելու մասին․

«Մարադոնան 1986 թվականին չեմպիոն է դարձել, իսկ Մեսսիին դեռևս չի հաջողվում դա անել։ Բայց Մեսսին արդեն ամեն ինչ հաղթել է, և այն, ինչին նա հասել է, հիանալի է։

Միշտ կլինի այն կարծիքը, որ Մեսսին համեմատելի չէ Մարադոնայի հետ այն պատճառով, որ չի հաղթել աշխարհի առաջնությունում, բայց աշխարհում շատ հիմարություններ կան։

Մեսսին կարիք չունի հաղթելու աշխարհի առաջնությունում, որպեսզի համապատասխանի Մարադոնային։ Մեսսին լավագույնն է աշխարհում։ Բայց նա չի կարող ամեն ինչ անել։ Նա սուպերմեն չէ։ Նա հոգնել է մեղադրանքներից․ եթե թիմը գոլ չի խփում, նրա մեղքով է, եթե պաշտպանությունում սխալներ են թույլ տրվում, նրա մեղքով է, բոլոր չարիքները, որ տեղի են ունենում Արգենտինայի հավաքականի հետ, նրա մեղքով է»,-Կեմպեսի խոսքերն է փոխանցում Marca-ն։

Share |

Լրահոս

Loading...