Թոնի Նադալ. Ռաֆան մինչև հիմա ֆուտբոլ թենիսից շատ է սիրում

14:02 13.06.2019

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալի հորեղբայր և նախկին մարզիչ Թոնի Նադալը պատմել է թենիսիստի՝ ֆուտբոլի նկատմամբ ունեցած մեծ սիրո մասին:

«Փոքր ժամանակ Ռաֆան շատ էր սիրում ֆուտբոլը: Կարծում եմ՝ նա մինչև հիմա էլ ֆուտբոլը թենիսից շատ է սիրում: Եթե նա Մադրիդի «Ռեալում» խաղալու հնարավորություն ունենար, կօգտվեր այդ հնարավորությունից: Ամեն դեպքում, այնպես ստացվեց, որ փոքր տարիքից Ռաֆան սկսեց շատ տիտղոսներ նվաճել թենիսում»,- Թոնի Նադալի խոսքը մեջբերել է Onda Cero-ն:

Օրերս Նադալը կարիերայում 12-րդ անգամ հաղթեց «Ռոլան Գարոսում»: Եզրափակիչ խաղում իսպանացին 6-3, 5-7, 6-1, 6-1 հաշվով առավելության հասավ ավստրիացի Դոմինիկ Տիմի նկատմամբ:

Թենիսիստն արդեն հայտարարել է, որ կորտ կվերադառնա հուլիսի 1-ին և կմասնակցի Grand Slam շարքի տարվա երրորդ մրցաշարին՝ Ուիմբլդոնին:

Share |

Լրահոս

Loading...