Նեյմարին բռնաբարության մեջ մեղադրող մոդելին հակադարձ մեղադրանք է առաջադրվել

18:48 13.06.2019

Բրազիլացի մոդել Նաջիլե Տրինդադե Մենդես դե Սոուսայի նկատմամբ, որը ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին մեղադրում է բռնաբարության մեջ, հակադարձ մեղադրանքն է առաջադրվել։

Սան-Պաուլուի ոստիկանությունում նրա դեմ զրպարտանքի մեղադրանքի պաշտոնական հայտ է ներկայացվել։

Մոդելն ավելի վաղ հայտնել էր, որ Նեյմարի դեմ ապացույցներ պարունակող պլանշետը գողացել են։ Ի պատասխան գողության մասին հարցին՝ նա ասել է․ «Ոստիկանություն կոռուպացված է։ Եթե ոչ, ուրեմն ես խելագար եմ»։

Նշենք՝ Նեյմարը հինգշաբթի ցուցմունք կտա դատարանում։

Share |

Լրահոս

Loading...