Ճապոնացի անիմատորները կպատկերեն օլիմպիական արժեքները

19:16 13.06.2019

Միջազգային օլիմպիական կոմիտեն և ճապոնական «Ponoc» անիմացիոն ստուդիան ձեռնամուխ են եղել կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի ստեղծմանը, որը նվիրված է օլիմպիական արժեքներին:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Նախագիծը, որն արվել է նկարված մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայի միջոցով, ստեղծողների մտահաղացմամբ, կօգնի երիտասարդներին և անիմացիայի երկրպագուներին ամբողջ աշխարհում ավելի շատ բան իմանալ օլիմպիական շարժման և մոլորակի վրա խաղաղություն հաստատելու գործում նրա դերի մասին, ինչպես նաև կթողնի գեղարվեստական և մշակութային ժառանգություն:

Պրեմիերան տեղի կունենա Տոկիո-2020-ի բացման արարողությունից առաջ:

Share |

Լրահոս

Loading...