Ռոխոն ընդհատել է իր արձակուրդը` Դոմինիկներում զբոսաշրջիկների կասկածելի մահվան պատճառով

11:31 13.06.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մարկոս Ռոխոն ստիպված է եղել ընդհատել ընտանիքի հետ Դոմինիկիյան Հանրապետությունում արձակուրդը, հայտնում է A Bola-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, Պունտա-Կանա շրջանում վերջին 2 ամսվա ընթացքում ամերիկացի 4 զբոսաշրջիկներ հանելուկային կերպով մահացել են:

Երկրի իշխանությունների հայտարարությունների համաձայն, այդուհանդերձ, դրանք բոլորն էլ բնական մահեր են եղել: Արգենտինացին, իմանալով տեղի ունեցածի մասին, որոշել է լքել Դոմինիկներն ու ընտանիքի հետ մեկնել է մեկ այլ հանգստավայր:

Ռոխոն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2014 թվականի ամռանը Լիսաբոնի «Սպորտինգից» 20 մլն եվրոյի դիմաց:

Ավարտված մրցաշրջանում արգենտինացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 6 հանդիպման է մասնակցել:

Share |

Լրահոս

Loading...