Արմեն Շահգելդյանը կգլխավորի նորաստեղծ Վեստ Արմենիա ֆուտբոլային ակումբը

13:06 13.06.2019

Հայաստանի Առաջին խմբի 2019/20 առաջնության մասնակիցների թիվն ավելացել է ևս մեկով. նորաստեղծ «Վեստ Արմենիա» ակումբը հայտարարել է հաջորդ մրցաշրջանից Առաջին խմբի առաջնությունում հանդես գալու մասին:

«Վեստ Արմենիա» ՖԱ-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Հայաստանի Ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, փորձառու Արմեն Շահգելդյանը:

«Հպարտ ենք, որ ակումբն իր կայացման առաջին քայլերն անելու է հենց իր գլխավորությամբ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Ներկայացվել է նաև ակումբի տարբերանշանը, որն այս տեսքն ունի`

Նորաստեղծ թիմն իր մարզումներն ու տնային հանդիպումներն անցկացնելու է նախկին «Միկա» մարզադաշտում:

Ի դեպ, «Վեստ Արմենիան» փորձաշրջան անցնելու համար թիմ է հրավիրել 17 և բարձր տարիքի ֆուտբոլիստների: Դիտումներն անցկացվելու են հունիսի 20-ից նախկին «Միկա» մարզադաշտում:

Share |

Լրահոս

Loading...