Սպորտինգը ցանկանում է պայմանագիր կնքել Ռոնալդուի 9-ամյա որդու հետ

21:32 13.06.2019

Լիսաբոնի «Սպորտինգը» հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդու ծառայություններով, որը հանդես է գալիս թուրինյան ակումբի մանկապատենական թիմերից մեկում։

Այս մասին հայտնում է Correro da Manha-ն։

Աղբյուրի փոխանցմամբ, լիսաբոնյան ակումբն արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի տատիկի՝ Դոլորես Ավեյրուի հետ պատանի ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի համար։

«Սպորտինգի» ներկայացուցիչները Ռոնալդուի մորը խնդրել են համոզել որդուն, որպեսզի վերջինս համաձայնություն տա Կրիշտիանու-կրտսերի տեղափոխությանը։

Հիշեցնենք՝ Ռոնալդուն հանդիանում է «Սպորտինգի» սան է։ Լիսաբոնյան ակումբը հարձակվողը լքել է 2023 թվականի ամռանը՝  18 տարեկանում տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդ» 19 մլն եվրոյի դիմաց։

Ընդհանուր առմամբ, Ռոնալդուն «Սպորտինգի» կազմում 30 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 5 գոլի հեղինակ։

Share |

Լրահոս

Loading...