Ֆուտբոլային ակումբները շարունակում են համալրել իրենց կազմերը նոր ֆուտբոլիստներով տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Բայց մի շարք հայտնի ֆուտբոլիստներ դեռևս ակումբային գրանցում չունեն։
Դեռևս ակումբային գրանցում չունեցող ամենաթանկարժեք ֆուտբոլիստը ճապոնացի կիսապաշտպան Դաիչի Կամադան է, ով այս ամառ հեռացել է գերմանական «Այնտրախտից»։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 27 միլիոն եվրո, երկրորդը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ դե Խեան է (13 մլն եվրո)։
Ազատ գործակալի կարգավիճակում գտնվող ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ Transfermarkt-ի։
1. Դաիչի Կամադա (կիսապաշտպան, 27 մլն եվրո)
2․ Դավիդ դե Խեա (դարպասապահ, 13 մլն եվրո)
3․ Յերի Մինա (պաշտպան, 10 մլն եվրո)
4․ Ադամա Տրաորե (վինգեր, 10 մլն եվրո)
5․ Թոմ Դեյվիս (կիսապաշտպան, 9 մլն եվրո)
6․ Լուիս Չավես (կիսապաշտպան, 8 մլն եվրո)
7․ Ջեսի Լինգարդ (կիսապաշտպան, 8 մլն եվրո)
8․ Էյնսլի Մեյթլենդ-Նայլս (կիսապաշտպան, 8 մլն եվրո)
9․ Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն (կիսապաշտպան, 7 մլն եվրո)
10․ Մանուել Լանցինի (կիսապաշտպան, 6 մլն եվրո)