Հայտնի է՝ ովքեր են մարզելու Ալաշկերտի կանանց թիմը

12:22 13.06.2019

Արդեն տեղեկացրել ենք, որ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի կանանց թիմը՝ որպես «Անի-1» թիմի իրավահաջորդ, Հայաստանը կներկայացնի կանանց Չեմպիոնների լիգայում։

«Ալաշկերտի» մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ թիմի գլխավոր մարզիչն է Լիանա Հայրապետյանը, ով ՈւԵՖԱ-ի PRO կարգի արտոնագիր ունի: Մարզչական շտաբում ընդգկրկվել է նաև Մարիամ Ստեփանյանը (ՈւԵՖԱ-ի A կարգ):

«Ալաշկերտի» կանանց թիմի վարչակազմում են նաև մերսող Նազելի Մանուկյանը և ադմինիստրատոր Գայանե Մկրտչյանը: Կանանց մանկապատանեկան թիմը կմարզի Արփինե Արզումանյանը (ՈւԵՖԱ-ի B կարգ):

Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը կկայանա հունիսի 21-ին: Կկազմվի 10 խումբ՝ 4-ական թիմով։ Խմբերից յուրանքանչյուրի համար կընտրվի առանձին մրցավայր։ Թիմերը կխաղան շրջանաձև մրցակարգով։ Որակավորման փուլի խաղերը կկայանան օգոստոսի 7-ին, 10-ին, 13-ին։


Կանանց Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը «Լիոնն» է, որը 2018/19 մրցաշրջանի եզրափակիչ խաղում 4-1 հաշվով հաղթել է «Բարսելոնային»:

Share |

Լրահոս

Loading...