2018-19 թթ. մրցաշրջանի մրցանակաբաշխությունը՝ հունիսի 15-ին

12:39 13.06.2019

Հունիսի 15-ին՝ ժամը 12:00-ին` ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի ֆուտզալի դահլիճում կկայանա 2018-19 թթ. մրցաշրջանի մրցանակաբաշխությունը։

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Կպարգևտրվեն Բարձրագույն և Առաջին խմբերի, ինչպես նաև ֆուտզալի չեմպիոնները, բարձրագույն խմբի մրցանակակիրները։ Ավանդույթի համաձայն, կշնորհվեն նաև անհատական պարգևներ։ 

Հավելենք, որ Բարձրագույն խմբի հաղթող է դարձել «Արարատ-Արմենիան», Առաջին խմբում չեմպիոն է դարձել «Յունիոր-Սևանը», իսկ Ֆուտզալի առաջնությունում՝ «Լեոն»:

Share |

Լրահոս

Loading...