Գևորգ Կասպարով. Կարիերայիս ավարտից հետո ինձ հոգեհարազատ գործով եմ զբաղվելու

18:21 13.06.2019

Գևորգ Կասպարովը վերջին մրցաշրջանում ևս կշարունակի պաշտպանել «Գանձասար-Կապանի» դարպասը: Ֆուտբոլիստը 1 տարով երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը: Այս մասին ArmSport.am-ը տեղեկացավ դարպասապահի հետ կարիերան ավարտելու որոշման առթիվ անցկացրած հարցազրույցից: 

«Ասեմ, որ 1 տարով երկարաձգել եմ պայմանագիրս «Գանձասար-Կապանի» հետ: Շատ ուրախ եմ, որ կրկին պաշտպանելու եմ այս ակումբի գույները: Ճիշտ է, մենք վերջին առաջնության ընթացքում կայուն հանդես չեկանք, մեր թիմի համար անսովոր դիրքում հայտնվեցինք մրցաշարային աղյուսակում: Դրա համար տարբեր պատճառներ կային: Բայց դա թողնենք անցյալում, շարժվենք առաջ: Իսկ գալիք մրցաշրջանում ամեն ինչ պետք է անենք բարձր հորիզոնականներում լինելու համար», - ասաց Կասպարովը:

Գևորգ Կասպարովը չի պատրաստվում խաղային կարիերայի ավարտից հետո հեռանալ ֆուտբոլից: Նա կշարունակի աշխատանքը որպես մարզիչ:

«Իսկապես, շատ դժվար է պատկերացնել ինձ ֆուտբոլից դուրս: Անգամ չեմ էլ ուզում պատկերացնել: Ինձ հոգեհարազատ գործով եմ զբաղվելու. աշխատելու եմ դարպասապահների հետ:  Նախատեսում եմ մարզչական դասընթացները սկսել առաջիկա մրցաշրջանի ավարտից հետո, երբ արդեն ավարտեմ խաղային կարիերաս»:

Կասպարովի կարիերան ամփոփող ծավալուն հարցազրույցը կարդացեք ArmSport-ում շուտով:

Share |

Լրահոս

Loading...