Արթուր Ավագյանը հեռացել է Բանանցից

13:13 13.06.2019

«Բանանցը» երկկողմանի համաձայնությամբ խզել է թիմի պաշտպան Արթուր Ավագյանի հետ գործող պայմանագիրը: Հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

31-ամյա պաշտպանը «Բանանցում» է հանդես եկել վերջին 3 մրցաշրջանների ընթացքում, մասնակցել է 37 հանդիպման և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ:

Ակումբը շնորհակալություն է հայտնում Արթուրին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության համար, ինչպես նաև հաջողություն մաղթում Արթուր Ավագյանին հետագա կարիերայի ընթացքում:

Share |

Լրահոս

Loading...