Mundo Deportivo. Հայտնի է՝ երբ է Գրիզմանը տեղափոխվելու Բարսելոնա

16:29 13.06.2019

Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարիերան շարունակելու է «Բարսելոնայում»:

Կատալոնական Mundo Deportivo-ին հայտնի է դարձել, որ 28-ամյա Գրիզմանի տեղափոխությունը պաշտոնապես կկայանա հուլիսի 14-ին՝ Բաստիլի ազատագրման օրը: Կատալոնական ակումբը Գրիզմանի համար վճարելու է 120 միլիոն եվրո:

«Աթլետիկոյի» գործադիր տնօրեն Միգել Անխել Խիլ Մարինը ևս հաստատել է, որ Գրիզմանը տեղափոխվելու է «Բարսելոնա».

«Դեռ մարտից մենք տեղյակ ենք, որ Գրիզմանը կարիերան շարունակելու է «Բարսելոնայում»»,- Խիլ Մարինի խոսքը մեջբերել էր Sport.es-ը:

Հավելենք, որ 2018/19 մրցաշրջանում Անտուան Գրիզմանը մասնակցել է 47 հանդիպման, դարձել է 21 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...