Որևէ նորություն չկա. Կասիլյասը մեկնաբանել է կարիերան ավարտելու մասին լուրերը

14:23 13.06.2019

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը կրկին անդրադարձել է կարիերան ավարտելու վերաբերյալ շրջանառվող լուրերին:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Կասիլյասը մարզման ժամանակ սրտի կաթված է ստացել, այնուհետև վիրահատվել: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ 38-ամյա իսպանացին չի կարող շարունակել պրոֆեսիոնալ կարիերան:

«Մեկ ամիս առաջվա իրավիճակի հետ համեմատած, այժմ որևէ նորություն չկա: Միայն կարող եմ նշել, որ վաղը բժշկի հետ խորհրդակցություն ունեմ: Ամուր գրկում եմ բոլորիդ»,- Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է Կասիլյասը:

Share |

Լրահոս

Loading...