Ազար․ Սա իմ երազանքն էր վաղ մանկությունից, և ահա ես այստեղ եմ

22:24 13.06.2019

Մադրիդի «Ռեալը» ներկայացրեց իր գլխավոր նորեկին՝ Էդեն Ազարին։ 

«Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնը նախորդ մրցաշրջանի բազմաթիվ խաղերում այնքան մարդաշատ չէր, որքան այսօր՝ բելգիացու շնորհանդեսի ժամանակ։ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստի կարգավիճակով Ազարը առաջին մեկնաբանություններն է արել։ 

«Ողջույն բոլորին։ Առայժմ կխոսեմ ֆրանսերեն, քանի որ իսպաներենս այդքան էլ լավ վիճակում չէ։

Ես իսկապես ուզում եմ սկսել խաղալ «Ռեալում» ու բազմաթիվ տիտղոսներ նվաճել այս ակումբի հետ։ Դա իմ երազանքն էր վաղ մանկությունից, և ահա ես այստեղ եմ։ Պարզապես ուզում եմ վայելել այս պահը»,-ասել է Ազարը շնորհանդեսի ժամանակ։ Բելգիացու խոսքերն է մեջբերում Marca-ն։ 

Հավելենք, որ խաղադաշտից հեռանալիս Ազարը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին և բացականչեց․ «Hala Madrid!»:

28-ամյա բելգիացու համար «Ռեալը» 100 միլիոն եվրո է վճարել։ Հավելենք, որ Ազարը առայժմ չի ընտրել մարզաշապիկի համարը։ 

Share |

Լրահոս

Loading...