Ազարի շնորհանդեսի ժամը փոխվել է․ հայտնի է պատճառը

15:44 13.06.2019

Մադրիդի «Ռեալի» նորեկ Էդեն Ազարի շնորհանդեսի ժամը փոխվել է։ Այս մասին է հայտնում Marca-ն։

28-ամյա բելգիացու ներկայացումը՝ որպես «Ռեալի» ֆուտբոլիստ պետք է սկսվեր Երևանի ժամանակով 17։00-ին, սակայն ակումբում որոշում են կայացրել անցկացնել շնորհանդեսը 21։00-ից սկսած։ Բանն այն է, որ մադրիդյան ակումբում ցանկանում են մեծ միջոցառում իրականացնել Ազարի ժամանման պատճառով, որը համարժեքորեն կհամեմատվի Կրիշտիանու Ռոնալդուի՝ 2009 թվականին կայացած շնորհանդեսի հետ։ 

Հաղորդվում է, որ տարիների դադարից հետո այսօր «Սանտիագո Բեռնաբեուում» հատուկ բեմ է տեղադրված լինելու։ Նման բան վերջին անգամ «Ռեալը» արել էր Տոնի Կրոսի և Խամես Ռոդրիգեսի շնորհանդեսների ժամանակ, երբ ֆուտբոլիստները միացան թիմին 2014 թվականի ամռանը։ 

Այսպիսով, երեկոյան Մադրիդում մեծ իրարանցում է լինելու, քանզի երկար տարիներ անց «արքայական» ակումբը գերաստղի է ձեռքբերել, ով այդքան սպասված է «սերուցքայինների» երկրպագուների շրջանում։ Ազարի շնորհանդեսի միակ հարցականը շարունակում է մնալ ֆուտբոլիստի խաղաշապիկի համարը։ 

Share |

Լրահոս

Loading...