Ռիբերիի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է ԱՊԼ-ի նորեկներից մեկը

16:40 13.06.2019

Ֆրանկ Ռիբերին, ով հաջորդ մրցաշրջանից հանդես կգա նոր ակումբում, կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա։ 

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, 36-ամյա ֆրանսիացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Պրեմիեր լիգայի նորեկներից «Շեֆիլդ Յունայթեդը»։ Ռիբերին առաջարկներ ունի Քաթարից և Ավստրալիայից, սակայն անգլիական ակումբը պատրաստ է մեծ ջանքեր գործադրել 2006 թվականի աշխարհի փոխչեմպիոնին գնելու համար։ 

«Բավարիայում» 12 տարվա մրցելույթներից հետո Ֆրանկ Ռիբերին ավարտված մրցաշրջանի ընթացքում հայտարարեց, որ այն վերջինն է լինելու մյունխենցիների կազմում։ 

Հավելենք, որ «Շեֆիլդ Յունայթեդի» հետ միասին ԱՊԼ-ում հաջորդ մրցաշրջանում մասնակցելու իրավունք են վաստակել նաև «Նորվիչը» և «Ասթոն Վիլան»։ 

Share |

Լրահոս

Loading...