Պաշտոնական. ՄՅՈւ-ն նոր ֆուտբոլիստ ունի

10:52 13.06.2019

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց «Սուոնսիի» կիսապաշտպան Դանիել Ջեյմսի հետ պայմանագիր կնքելու մասին:

21-ամյա խաղացողը կնքել է 5-ամյա պայմանագիր՝ ևս մեկ տարի երկարաձգելու պայմանով: Ջեյմսն իր նորամուտը «Սուոնսիում» նշել է 2018 թվականի փետրվարին.

«Ջեյմսը երիտասարդ վինգեր է, որը լավ մրցաշրջան անցկացրեց «Սուոնսիում» և ունի բոլոր տվյալները «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու համար: Ուրախ ենք, որ նա պայմանագիր է կնքել մեզ հետ և անհամբեր սպասում ենք նրա հետ աշխատանքի մեկնարկին»,- ասել է ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը:

Share |

Լրահոս

Loading...