Ազարը՝ Ռամոսից 11-մետրանոցները խլելու և Մոդրիչից 10 համարի շապիկը վերցնելու մասին

23:18 13.06.2019

Մադրիդի «Ռեալի» նորեկ Էդեն Ազարը շնորհանդեսի ավարտից հետո «Սանտիագո Բեռնաբեուի» մամուլի ասուլիսների սրահում պատասխանել է լրագրողների մի շարք հարցերի։ 

Զիդանի մասին

«Բոլորը գիտեն, որ Զիդանը իմ կուռքն է եղել, երբ ես երեխա էի։ Այն փաստը, որ նա այստեղ է կարևոր գործոն էր իմ տեղափոխության հարցում։ Բայց պատճառը միայն դա չէր։ Ես ուզում էի խաղալ «Ռեալում» դեռ այն ժամանակներից, երբ երեխա էի։ Նախընտրում եմ ձախ վինգերի կամ էլ 10 համարի դիրքը, բայց կխաղամ այնտեղ, որտեղ մարզիչը կհրահանգի»։

Ռամոսից 11-մետրանոցները իրացնելու իրավունքը խլելու մասին 

«Երբ դու խաղում ես «Ռեալում», թիմում չկա մեկ աստղ, ամբողջ թիմն է աստղ։ Ինչ վերաբերում է ավագին, ապա ես կարծում եմ, որ նա շատ լավ է իրացնում 11-մետրանոցները, եթե նա ինձ ասի, որ ես պետք է իրացնեմ․․․լավ, ես կարծում եմ՝ նման բան չի լինի, որովհետև նա շատ լավ է իրացնում։ »

Մոդրիչի՝ 10 համարի մարզաշապիկը վերցնելու հավանականության մասին

«Ես ունեցա հնարավորություն շփվելու Մոդրիչի հետ Կովաչիչի միջոցով։ Ես կատակեցի նրա հետ՝ խնդրելով ինձ տրամադրել 10 համարի մարզաշապիկը։ Նա ասաց․ «ոչ»։ Ես ուրիշ համար կվերցնեմ։ Կարևոր չէ, թե որ համարի ներքո ես հանդես գալիս, կարևորն այն է, որ դու խաղում ես այս մարզաշապիկով»,-Ազարի խոսքերն է մեջբերում Marca-ն։ 

Էդեն Ազարը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել Լոնդոնի «Չելսիից» 100 միլիոն եվրոյի դիմաց։ 

Share |

Լրահոս

Loading...