Յուվենտուսը սպասում է Չելսիի որոշմանը

12:21 13.06.2019

Թուրինի «Յուվենտուսը» սպասում է «Չելսիի» որոշմանը՝  գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի ապագայի հարցում:

Թուրինցիները սպասում են, թե երբ լոնդոնյան ակումբը կկարողանա պաշտոնապես խզել պայմանագիրն իտալացու հետ: «Կապույտները», սակայն, չեն շտապում հեռացնել մարզչին, քանի որ դեռևս չեն գտել նրան փոխարինող:

Նշվում է նաև, որ Սարին և «Չելսին» չեն կարողանում համաձայնության գալ փոխհատուցման հարցում:

Չնայած այս ամենին, Թուրինում վստահ են, որ Սարին հաջորդ մրցաշրջանում գլխավորելու է «Յուվենտուսը»:

Share |

Լրահոս

Loading...