2019-20 մրցաշրջանը կլինի վերջինը. Կասպարովը հայտարարեց կարիերան ավարտելու մասին

01:31 13.06.2019

«Գանձասար-Կապանի» դարպասապահ Գևորգ Կասպարովը հայտարարել է առաջիկա մրցաշրջանի ավարտից հետո ձեռնոցները մեխից կախելու մասին: Այս մասին 38-ամյա Կասպարովը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:

«2019-20 մրցաշրջանը կլինի վերջինը, որպես ֆուտբոլիստ։ Հույսով եմ , որ հաջող մրցաշրջան կլինի իմ ու թիմիս համար», - գրել է ֆուտբոլիստը:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահը գրեթե 20 տարվա պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում հասցրել է հանդես գալ ավելի քան 10 ակումբում: «Գանձասար-Կապանում» նա հանդես է գալիս 2017 թվականից. այստեղ տեղափոխվել է Երևանի «Ալաշկերտից»:

Հայաստանի ազգային հավաքականում Կասպարովը նորամուտը նշել է 2005 թվականին: Հավաքականի կազմում վերջին հանդիպումն անցկացրել է 2015 թվականի հոկտեմբերի 11-ին, Ալբանիայի ընտրանու դեմ Եվրո-2016-ի ընտրական փուլի խաղում (0-3):

Share |

Լրահոս

Loading...