Լիվերպուլի ղեկավարության անակնկալ նվերը Կլոպին և ֆուտբոլիստներին (լուսանկարներ)

11:27 13.06.2019

«Լիվերպուլի» ղեկավարությունը Չեմպիոնների լիգայում տոնած հաղթանակից հետո գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին և ֆուտբոլիստներին ոչ միայն պարգևավճարներ է տվել, այլև թանկարժեք հեռախոսներ:

Daily Mail-ից տեղեկանում ենք, որ Կլոպն ու թիմի 28 ֆուտբոլիստները ոսկյա պատյանով IPhone X են ստացել: Դրանցից յուրաքանչյուրի արժեքը 3,5 հազար ֆունտ է:

Պատյանի վրա նշված են ֆուտբոլիստների ազգանունները, խաղահամարները, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի գավաթն ու տարբերանշանը:

Share |

Լրահոս

Loading...