ՄԼՍ. Որքա՞ն են վաստակում Իբրահիմովիչը, Ռունին, Շվայնշտայգերն ու ուրիշները

16:26 13.06.2019

ՄԼՍ-ի ֆուտբոլիստների միությունը հրապարակել է 2019-2020 մրցաշրջանում ֆուտբոլիստների աշխատավարձի չափերը։ 

Ինչպես տեղեկանում ենք միության պաշտոնական կայքից, առաջատարը «ԼԱ Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն է։ 37-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարի միայն 25-րդ տեղում էր, սակայն հիմա Իբրան զգալիորեն բարելավվել է իր դիրքերը։ Տարեկան նա վաստակում է 7,2 միլիոն դոլլար։ 

Երկրորդ տեղում է «Տորոնտոյի» ֆուտբոլիստ Մայքլ Բրեդլին։ Նրա աշխատավարձը կազմում է 6 միլիոն դոլլար։ Երրորդը ՄԼՍ-ում Եվրոպայի մեկ այլ ներկայացուցիչ է՝ Բաստիան Շվայնշտայգերը։ «Չիկագո Ֆայրի» գերմանացի կիսապաշտպանը 5,6 միլիոն դոլլար է վաստակում։ 

Ամենաբարձր վարձատրվողների թոփ-10-ում են նաև Ջոզի Ալտիդորը («Տորոնտո», 4,89), Ջիովանի Դոս Սանտոսը («ԼԱ Գելաքսի», 4,7), Կառլոս Վելան («Լոս-Անջելեսա», 4,5), Ալեխանդրո Պոսուելոն («Տորոնտո», 3,8), Ուեյն Ռունին («Դի Սի Յունայթեդ», 3,5), Ջոզեֆ Մարտինեսը («Ատլանտա», 3,3) և Նանին («Օրլանդո», 2,33)։ 

Share |

Լրահոս

Loading...