Ալեգրին մեկ տարով դադար է վերցնում

23:41 13.06.2019

Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկ տարով դադար է վերցնելու մարզչական աշխատանքից։ Այս մասին իտալացի մասնագետը անձամբ է հայտարարել։ 

«Ցանկանում եմ մեկ տարով դադար վերցնել, որպեսզի վերալիցքավորվեմ, վերահսկողության տակ առնեմ անձնական կյանքս, երկար տարիների դադարից հետո դարձյալ զգամ ընտանիքիս, երեխաներիս և ընկերներիս ջերմությունը:

Վերջին 16 տարիների ընթացքում ես ասես վանդակի մեջ լինեի։ Շատ հաճախ էի ընկերներիս և ընտանիքիս հետ անցկացվելիք ժամանակը օգտագործում աշխատանքի համար։ Ես կօգտագործեմ այս տարին հաջորդ տարվանից առաջ ամբողջությամբ լիցքավորվելու համար»,-51-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։ 

Ալեգրին գլխավորել է «Յուվենտուսը» 2014-2019 թվականներին։ Այս ընթացքում «ծեր սինյորան» հինգ անգամ նվաճել է Սկուդետոն, երկու անգամ էլ խաղացել է Չեմպիոններրի լիգայի եզրափակչում։ 

 

Share |

Լրահոս

Loading...