Մոռացել եք, որ ցանկանում եմ դարպասապահ լինել. Մբապեն՝ ՊՍԺ-ին ներկայացրած պահանջների լուրի մասին

14:58 13.06.2019

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն հերքել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ փարիզյան ակումբի ղեկավարությանը մի շարք պահանջներ է ներկայացրել թիմում մնալու համար:

Twitter-ի Transfer News էջը կատարել էր հետևյալ հրապարակումը.

«Կիլիան Մբապեի ներկայացուցիչները պահանջների ցանկ են ներկայացրել ՊՍԺ-ի ղեկավարությանը: Դրանք են՝ ֆուտբոիլստը պետք է երաշխավորված խաղա հարձակման կենտրոնում, իրացնի 11-մետրանոց տուգանայինները, իր լուսանկարներից եղած շահույթի համար պետք է ավելի շատ չափաբաժին ստանա ակումբից»:

Հենց այս հրապարակման տակ 20-ամյա հարձակվողը գրել է.

«Ներեցեք, դուք մի կետ մոռացել եք: Կիլիան Մբապեն ցանկանում է խաղալ դարպասապահի դիրքում: Կեղծ լուրեր»:

Հիշեցնենք, որ Մբապեն 2017 թվականի ամռանն է վարձակալությամբ տեղափոխվել ՊՍԺ: Մեկ մրցաշրջան անց փարիզյան ակումբը 135 միլիոն եվրոյով գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը:

Share |

Լրահոս

Loading...