Մինսկ-2019. Ավելի քան 130 հազար տոմս վաճառվել է

15:46 13.06.2019

Հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալու են Եվրոպական երկրորդ խաղերը:

ՀԱՕԿ լրատվականը գրում է, որ խաղերի կազմկոմիտեի տվյալներով՝ Մինսկ-2019-ի բացման և փակման հանդիսավոր արարողությունների, ինչպես նաև Եվրոպական խաղերի համար վաճառվել է ավելի քան 130 հազար տոմս, ընդ որում՝ դրանց 15 տոկոսը ձեռք են բերել օտարերկրացի երկրպագուները, որոնցից ամենաակտիվը ռուսաստանցիներն են:

Խաղերը կհեռարձակվեն աշխարհի 160 երկրներում, իսկ լսարանը կկազմի ավելի քան 500 միլիոն հեռուստադիտող: Նախատեսվում է «Օլիմպիական ալիք»-ի հետ համաձայնագրի ստորագրում, ինչն ամբողջ աշխարհի մարզասերներին թույլ կտա հետևել մարզիկների ելույթներին:

Մեծ հետաքրքրություն են վայելում հատկապես սամբոյի մրցումները: Բոլոր տոմսերը վաճառված են: Գորգում տեղի ունեցող իրադարձություններին կհետևեն այդ մարզաձևի 3311 սիրահարներ։

Share |

Լրահոս

Loading...