«Մանչեսթեր Յունայթեդն» ուզում է պայմանագիր կնքել «Էվերթոնի» հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինի հետ: Այս մասին հաղորդում է Calciomercato-ն:
ՄՅՈՒ-ն 23-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես երկընտրանք Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էռլինգ Հոլանդին, որին ձեռք բերելը դժվար կլինի:
Կալվերտ-Լյուինի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվական: