Ռայոլան՝ Դե Լիգտի՝ ՊՍԺ տեղափոխվելու մասին․ դրանք կեղծ լուրեր են

00:48 13.06.2019

Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Մաթիաս Դե Լիգտի գործակալ Մինո Ռայոլան հերքել է այն լուրերը, որոնց համաձայն՝ հոլանդացի պաշտպանը տեղափոխվում է ՊՍԺ։ 

«Դրանք կեղծ լուրերի դասական օրինակներ են։ Այո՛, ինձ հետ լուսանկարվել է ֆրանսիցի մի լրագրող, բայց նա ուղղակի ինձնից լուսանկար խնդրեց։ Ես չգիտեի, թե ով է այդ պարոնը»,-Ռայոլայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։ 

Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, որ Մինո Ռայոլան արդեն իսկ համաձայնության է հասել ՊՍԺ-ի հետ Մաթիաս Դե Լիգտի տրանսֆերի շուրջ և որ ֆուտբոլիստը մոտ օրերս տեղափոխվելու է ֆրանսիական ակումբ։ 

Հոլանդացի պաշտպանը ներկա պահին արձակուրդում է և դեռևս չի որոշել, թե որտեղ է շարունակելու կարիերան։ 

Share |

Լրահոս

Loading...