Ուզում ենք Մբապեին․ Ռեալի երկրպագուները Ազարի շնորհանդեսի ժամանակ

22:06 13.06.2019

Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում այս պահին ընթանում է Էդեն Ազարի շնորհանդեսը։ 

«Արքայական» ակումբի մարզադաշտը չափազանց մարդաշատ է այսօր։ Երկրպագուների մոտ մեծ իրարանցում է առաջացրել 28-ամյա բելգիացու ժամանումը։ Չնայած այս փաստին՝ մադրիդյան ակումբի երկրպագուները վանկարկումների միջոցով Պերեսին հայտնել են իրենց ցանկալի տրանսֆերի մասին։ «Սերուցքայինների» աջակիցները ցանկանում են, որպեսզի ակումբի գնի «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեին։ Այս մասին հաղորդում է Marca-ն։ 

Հիշեցնենք, որ «Ռեալը» չորս ֆուտբոլիստի արդեն իսկ գնել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ի դեմս Էդեր Միլիտաոյի, Լուկա Յովիչի, Էդեն Ազարի և Ֆերլան Մենդիի։ 

Ավելի վաղ Կիլիան Մբապեն ակնարկել էր, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ՊՍԺ-ից։ 

 

Share |

Լրահոս

Loading...