Սուարես. Ցանկանում եմ հեռանալ Բարսելոնայից, բայց մնալ Լա Լիգայում

11:40 13.06.2019

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսը, որն ավարտված մրցաշրջանի երկրորդ հատվածում վարձավճարով հանդես էր գալիս «Արսենալում», ակումբը փոխելու ցանկություն է հայտնել:

«Ցանկանում եմ հեռանալ «Բարսելոնայից» և խաղալ: Միևնույն ժամանակ իմ նպատակը Լա Լիգայում մնալն է: Արդեն երկու ամիս է՝ Բարսելոնայում եմ և ապաքինվում եմ վնասվածքից: Ակումբից ինձ ոչ ոք ոչինչ դեռ չի ասել»,- Սուարեսի խոսքը մեջբերել է Goal.com-ը:

Դենիս Սուարեսի՝ կատալոնական ակումբի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Սուարեսի ծառայություններով հետաքրքրված են «Աթլետիկոն», «Վալենսիան» և «Սելտան»:

«Բարսելոնան» պատրաստ է հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից նվազագույնը 20 միլիոն եվրոյի դիմաց:

Share |

Լրահոս

Loading...