Տորեյրան երջանիկ չէ Անգլիայում. նրանով հետաքրքրվում է Միլանը

14:24 13.06.2019

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրան վստահ չէ, որ կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայում:

«Չգիտեմ, արդյոք կկարողանամ հաղթահարել մի շարք խնդիրների, որոնք ինձ դուր չեն գալիս Անգլիայում: Ավելի երջանիկ էի զգում ինձ Իտալիայում: Անգլիան լրիվ այլ աշխարհ է, շատ մեծ երկիր:

Լեզվային խնդիրները չեն թողնում, որպեսզի շփվեն մարդկանց հետ. դա շատ դժվար է: Ինձ դուր չի գալիս նաև կլիման, դուրս ես գալիս փողոց, իսկ այնտեղ սև ամպեր են: Վերադառնում ես տուն, իսկ ամպերը կրկին սև են», - Լուկասի խոսքերը մեջբերում է Metro-ն:

Հավելենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրվում է «Միլանը»:

Share |

Լրահոս

Loading...