Տոտենհեմը բանակցություններ է սկսել Նդոմբելեի հետ

11:13 13.06.2019

«Տոտենհեմը» ցանկանում է գնել «Լիոնի» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեին:

Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը: Ըստ տեղեկությունների՝ ակումբներն արդեն սկսել են բանակցությունները 22-ամյա կիսապաշտպանի համար: Բացի լոնդոնյան ակումբից ֆրանսիացու տրանսֆերին հավակնում են «Յուվենտուսը», «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Տոտենհեմը» նաև հետաքրքրվում է Յուրի Տիլեմանսի ծառայություններով:

2018/19 մրցաշրջանում Նդոմբելեն մասնակցել է 49 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...