Զիդանը որոշել է, թե ինչպես է օգտագործելու Վինիսիուս-Ազար զույգին

00:29 13.06.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաջորդ մրցաշրջանում թիմի խաղը կառուցելու է Էդեն Ազարի շուրջ։ 

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Զիդանը որոշել է, թե ինչ դիրքում է խաղալու 28-ամյա բելգիացին։ Ֆրանսիացի մասնագետը մտադիր է Ազարին օգտագործել ձախ վինգերի դիրքում, որտեղ շատ հաճախ խաղում էր Վինիսիուս Ժունիորը։ Զիդանը չի պատրաստվում երիտասարդ բրազիլացուն հանել իր ծրագրերից։ Վինիսիուսը Ազարի հետ միառժամանակ խաղադաշտում լինելու դեպքում խաղալու է աջ եզրից։ 

Մրցաշրջանի վերջնամասում՝ վնասվածքից ապաքինվելուց հետո, Վինիսիուսը այդքան էլ շատ խաղաժամանակ չէր ստանում։ Սակայն մի քանի դեպքերում Զիդանը փորձարկել է նրան նաև աջ եզրում։ 

Հիշեցնենք, որ «արքայական» ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում իր ձեռքբերումների թիվը այսօր հասցրեց չորսի։ Էդեր Միլիտաոյի, Լուկա Յովիչի և Էդեն Ազարի ժամանումներից հետո թիմին միացավ նաև Ֆերլան Մենդին։ 

Share |

Լրահոս

Loading...