Խաչանովը պարտվել է Շտուտգարտի մրցաշարի երկրորդ շրջանում ու լքել պայքարը

10:59 14.06.2019

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Շտուտգարտի մրցաշարի երկրորդ շրջանում պարտվել է Իտալիայի ներկայացուցիչ Մաթեո Բերետինիին 4:6, 2:6 հաշիվներով:

Հանդիպումը 1 ժամ 9 րոպե է տևել:

Ռուսաստանի առաջին ռակետը 2 կրկնակի սխալ է թույլ տվել և մրցակցի մոտեցումից հետո ոչ մի գեյմում չի հաղթել: Մաթեոյի ակտիվում 2 էյս կա, 3 կրկնակի սխալ և 3 բրեյք:

Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Բերետինին կմրցի ամերիկացի Դենիս Կուդլայի հետ, որը երկրորդ շրջանում հաղթել է ֆրանսիացի Գաել Մոնֆիսին 7:5, 6:7 (3:7), 7:6 (7:3) հաշիվներով:

Share |

Լրահոս

Loading...