Մինսկ-2019․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

11:47 14.06.2019

Չորս ըմբիշ կներկայացնեն Հայաստանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-30-ը կայանալիք Եվրոպական երկրորդ խաղերին։  Այս մասին տեղեկացնում է ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայտարարել է  4 ըմբիշների անունները:

Մինսկում մեդալների համար կպայքարեն 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը, Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ) և Անդրանիկ Գալստյանը (125 կգ)։

Share |

Լրահոս

Loading...