Սիլեսենի ծառայություններով հետաքրքրված են երկու անգլիական ակումբներ

16:03 14.06.2019

«Բարսելոնայի» դարպասապահ Յասպեր Սիլեսենը հայտնվել է Անգլիական Պրեմիեր լիգայի միանգամից երկու ակումբների հետաքրքրության շրջանակներում, հաղորդում է Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա հոլանդացու ծառայություններով հետաքրքրված են «Էվերթոնն» ու «Վեստ Հեմը», որոնք արդեն բանակցություններ են սկսել տրանսֆերի շուրջ: «Բարսելոնան» դեմ չէ բաժանվել դարպասապահից և արդեն փոխարինող է փնտրում նրան։ Հոլանդացին վաղուց հայտարարել է, որ ցանկանում է տեղափոխվել այլ ակումբը, քանի որ ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիլեսենով հետաքրքրվում է «Բենֆիկան», սակայն վերջին շրջանում այդ խոսակցությունները դադարել են:

Share |

Լրահոս

Loading...