Ռոնալդուն ցանկանում է Յուվենտուսում տեսնել Ռեալի կիսապաշտպանին

18:21 14.06.2019

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է մեծ ազդեցություն ունենալ ակումբի տրանսֆերային քաղաքականության վրա։

Գերմանացի նախկին ֆուտբոլիստ Լոտար Մաթեուսը նշել է, որ Խամես Ռոդրիգեսը ամենայն հավանականությամբ կարիերան շարունակելու է Իտալիայի չեմպիոնների կազմում։ Նրան մի քանի անգամ «Յուվենտուս» է հրավիրել հենց Կրիշտիանու Ռոնալդուն։

«Ես տեսնում եմ Խամեսին «Յուվենտուսում»։ Նա շատ մոտ է Ռոնալդուի հետ։ Խամեսն ինձ ասել է, որ Կրիշտիանուն մի քանի անգամ կապի է դուրս իր հետ ու կանչել «Յուվենտուս»։ Կարծում եմ՝ Խամեսը կարող է օգնել Ռոնալդուին, որպեսզի նա շարունակի փայլել խաղադաշտում»,-Մաթեուսի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Խամեսի վարձակալության ժամկետը «Բավարիայում» ավարտվել է։ Մյունխենյան ակումբը արդեն իսկ բաց է թողել կոլումբիացուն։ Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է վաճառել Խամեսին։

Share |

Լրահոս

Loading...