Բարսելոնան զիջում է դե Լիգտի համար մղվող պայքարում

09:37 14.06.2019

Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է պայքարել «Այաքսի» երիտասարդ պաշտպան Մատեյս դե Լիգտի համար: Վերջինիս իրենց շարքերում ցանկանում են տեսնել նաև «Յուվենտուսը» և ՊՍԺ-ն:

Իսպանական ակումբը պատրաստ է դե Լիգտին վճարել տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ, ինչը զգալիորեն զիջում է մրցակիցների առաջարկներին: «Յուվետուսը» առաջարկում է հոլանդացուն տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ ֆրանսիացիները՝ 12 միլիոն եվրո: Այս մասին տեղեկացնում է իսպանական Sport.es պարբերականը:

Նախկինում հաղորդվում էր, որ դե Լիգտը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն 75 միլիոն եվրոյի դիմաց:

 

Share |

Լրահոս

Loading...