Բարսելոնայում որոշում են կայացրել Ռակիտիչի ապագայի վերաբերյալ

20:25 14.06.2019

«Բարսելոնայում» որոշում են կայացրել կիսապաշտպան Իվան Ռակիտիչի ապագայի վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է Cadena SER-ը, կատալոնական ակումբը պատրաստ է վաճառել 31-ամյա ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ռակիտիչը գալիք մրցաշրջանում չի մտնելու թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի ծրագրերի մեջ։ Իսպանացի մասնագետը մտադիր է ամբողջությամբ վստահել թիմի նորեկ Ֆրենկի դե Յոնգին։

Խորվաթ կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ «Բարսելոնան», սակայն, դեռևս չի ստացել այնպիսի առաջարկ, որի դիմաց պատրատ է բաց թողնել խորվաթ կիսապաշտպանին։

Իվան Ռակիտիչը 2014 թվականից հանդես է գալիս «Բարսելոնայի» կազմում։ 2018 թվականի Աշխարհի առաջնությունում Խորվաթիայի հավաքականի կազմում նա արծաթե մեդալ է նվաճել։

Share |

Լրահոս

Loading...