Խաբիբ Նուրմագամեդով․ Ես Ռեալի մեծ երկրպագու եմ, բայց ԱՊԼ-ն աշխարհի լավագույն լիգան է

00:53 14.06.2019

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագամեդովը խոսել է իր ֆուտբոլային նախասիրությունների մասին։ 

«Ես ոչ միայն ֆուտբոլի մեծ երկրպագու եմ, այլ նաև շատ լավ գիտեմ նրա պատմությունը։ Կարծում եմ՝ Անգլիայի Պրեմիեր լիգան լավագույնն է աշխարհում։

Ինձ դուր է գալիս «Լիվերպուլը»։ Ես հիշում 2005 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ Այդ ժամանակ ես փոքր երեխա էր։ Դագեստանում կար մեծ էկրան, որը տեղադրված էր ծովափին։ Հավաքվել էին հազարավոր երկրպագուներ՝ հանդիպումը դիտելու։ Ես հավատում էի առաջին կեսից հետո, որ «Լիվերպուլը» հաղթելու է։ Ինձ դուր էր գալիս այդ թիմը՝ Միլան Բարոշ, Վլադիմիր Շմիցեր, Յոն-Արնե Ռիսե, Սթիվեն Ջերարդ․․․Դա ֆանտաստիկ թիմ էր։

Սակայն ես «Ռեալի» մեծ երկրպագու եմ՝ չնայած ինձ դուր է գալիս ԱՊԼ-ն, անգամ երբ թույլ թիմերն են խաղում»,-Խաբիբ Նուրմագամեդովի խոսքերն է մեջբերում BT Sport-ը։ 

Share |

Լրահոս

Loading...